Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը Տաթև Հովակիմյանն է: Երիտասարդ դերասանուհի, ով վերջերս նշեց իր դեբյուտը կինոաշխարհում՝ նկարահանվելով «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում՝ իրական հերոսուհու կերպարում:
-Օրեր առաջ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան եղավ: Որպես ֆիլմի հերոսուհի, գո՞հ եք Ձեր խաղից:
-Այդ հարցին երբեք չեմ կարող պատասխանել: Իրական գնահատական կարող են տալ միայն հանդիսատեսն ու ռեժիսորը: Միայն կարող եմ ասել, որ շատ հաջողված, գեղեցիկ ֆիլմ է: Այն մեծ քայլ էր հայկական կինոարտադրության մեջ:
-Տաթև, մեծամասամբ դերասաններն իրենց կարիերան սկսում են փոքրիկ, էպիզոդիկ դերերից: Դժվար և պարտավորեցնող չէ՞ր միանգամից ստանձնել գլխավոր դեր:
-Իհարկե, պարտավորեցնող է: Կարծում եմ, սա վարձատրություն էր աշխատանքիս դիմաց, քանի որ Թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ աշխատել եմ թատրոնում՝ առանց հանգստի… Ինձ թվում է, կարողացա հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք ֆիլմում դրված էին իմ առջև: Ճիշտ դերասանական կրթությունն օգնում է: Ինձ համար անսովոր էր կամերայի հետ աշխատելը, բայց մեկ շաբաթից ընտելացա: Գիտեք, տարբերությունը նրանում է, որ թատրոնում շատ էմոցիա կարող ես տալ, իսկ տեսախցիկը կեղծ է ընդունում, երբ շատ էմոցիա ես տալիս:
Շարունակությունը` այստեղ: