Մարինե Ալեսի «Սիրո հանգրվաններ...» հեղինակային բարեգործական համերգը նպատակ ունի աջակցել օնկոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:

 

Համերգին, Կադանս անսամբլի նվագակցությամբ, կհնչեն հեղինակի հին ու նոր ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ:

 

Մասնակցում են Դավիթ Ամալյանը, Ֆորշը, Գևորգ Հակոբյանը, Ջանինան, Վահագն Հայրապետյանը, Էդուարդ Հարությունյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը, իսկ հեղինակի կատարմամբ կհնչի երկու նոր ստեղծագործություն:

 

Նշենք, որ համերգը տեղի կունենա մարտի 2-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

 

Համերգի կազմակերպիչ TM production ընկերությունից էլ տեղեկացնում են, որ համերգի ողջ հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին: