Բրիտանացի փորձագետները հաշվարկել են այն կոնկրետ պարամետրերը, որոնց ֆիլմը պետք Է համապատասխանի «Օսկար» մրցանակ ստանալու համար: Ինչպես տեղեկացնում Է  «Արմենպրես»-ը, այս հետազոտության արդյունքները Լոս Անջելեսում կայանալիք պարգեւատրման արարողությունից մի քանի օր առաջ ակտիվորեն մեջբերում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:   

 

Բրիտանացի փորձագետների տվյալներով՝ բաղձալի արձանիկը «միանգամայն ստույգ» ստանալու համար ֆիլմը պետք Է համապատասխանի «ընդամենը երեք պարամետրի»: Դրանք են՝ տեւողությունը՝ 140 րոպե, ինչպես նաեւ տղամարդու եւ կնոջ գլխավոր դերակատարների տարիքը՝ համապատասխանաբար 45 եւ 38: Այսպես, հետազոտողները կանխատեսում են, որ «կնոջ լավագույն դերի համար» պարգեւը կստանա 38-ամյա Ռիզ Ուիզերսփունը, ով խաղացել Է գլխավոր դերը «Վայրի կինը» /Wild, 2014/ ֆիլմում:    

 

Լավագույն դերասան «ամենայն հավանականությամբ» կճանաչվի 40-ամյա Բրեդլի Քուպերը «Դիպուկահարը» /American Sniper, 2014/ ֆիլմի համար, որը «թեեւ չի Էլ ձգւմ մինչեւ անհրաժեշտ ցուցանիշը, այնուամենայնիվ «տարիքի տեսակետից առավել գերադասելի» թեկնածուն Է: Իսկ ինչ վերաբերում Է ժամանակաչափմանը, ապա հետազոտությունում մատանշված տեւողությանն ամենից շատ համապատասխանում Է նույն այդ «Դիպուկահարը»: 132 րոպե տեւղողությամբ այդ ֆիլմը«պարզապես մրցակիցներ չունի» այս տարի «Օսկարի» համար առաջադրված մնացած բոլոր կինոժապավենների մեջ:    


«Անշուշտ, մեր հետազոտություններին անհրաժեշտ Է վերաբերվել բավական մեծ հումորով»,- այս առնչությամբ հայտարարել Է բրիտանացի մեդիամագնատ Մարկ Փիրսոնը, որի պատվերով Էլ պատրաստվել Է հետազոտությունը: «Այնուամենայնիվ, այս տեղեկությունները կինոյի սիրահարներին թույլ կտան մեկ անգամ եւս կարծիքներ փոխանակել հնարավոր հաղթողների շուրջ՝ դրանով իսկ կրճատելով մինչեւ արարողության սկսվելն ընկած ժամանակը»,- հավելել Է նա:

 

ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունն, ըստ ավանդույթի, տեղի կունենա փետրվարի 22-ին Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: