Լոս Անջելեսում սկսվել է Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամների քվեաթերթիկների հաշվումն «Օսկարի» 87-րդ մրցանակի հաղթողներին որոշելու համար: Արդյունքները պետք է պատրաստ լինեն փետրվարի 21-ի երեկոյան:
Հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, Հոլիվուդի Hollywood & Highland Center առեւտրամշակութային կենտրոնում կկայանա մրցանակի դափնեկիրների հայտարարման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այժմ կատարվում Է քվեաթերթիկների հաշվումը, որոնք տվել են ակադեմիայի 6292 անդամները: Այն անցկացնում է PricewaterhauseCoopers հայտնի միջազգային հաշվեստուգիչ ընկերության աշխատակիցների խումբը, որը բաղկացած Է 20 հոգուց:
Բոլոր այն անձինք, ովքեր առնչություն ունեն հաշվումների հետ, հրաժարվել են ՏԱՍՍ-ին որեւիցե տեղեկատվություն հայտնել տվյալ գործընթացի վերաբերյալ: Սակայն հավաստել են, որ «ձեռքով հաշվումը կսկսվի վերջին ժամերին»: Մինչդեռ հայտնի է դարձել , որ կինոակադեմիկոսների մեծ մասն իրենց լրացրած քվեաթերթիկներն ուղարկել են Էլեկտրոնային փոստով:
Միայն ոչ մեծ մասն է օգտվել ավանդական միջոցից և դրանք ուղարկել է սովորական նամակով:
Քվեարկությունն անցկացվում է 24 անվանակարգերով:
Աշխատակիցներն ստացված Էլեկտրոնային ուղերձները տպում են եւ դրանք դարսում ոչ մեծ տրցակներով:
Ըստ որում PricewaterhauseCoopers խմբից յուրաքանչյուրը հաշվում է քվեաթերթիկների միայն ոչ մեծ մասը, որպեսզի ինքը չկարողանա իմանալ հաղթող ֆիլմերը: Այնուհետեւ մշակված տվյալներն ստանում են երկու ավագ կառավարիչները: Միայն նրանք են իմանում վերջնական արդյունքները: