Յուրի Անտոնովը, որը «Քո տան տանիքը», «Հավատա երազանքին» երգերի եւ ուրիշ շատ հիթերի  հեղինակ Է, իր 70-ամյակը կնշի բարեկամների շրջապատում, իսկ ունկնդիրների համար հոբելյարը պատրաստում Է նոր ալբոմ, որում կընդգրկվեն նոր ստեղծագործություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Իսկ դուք կարծում Էիք, որ ես պատրաստվում եմ իմ հոբելյանը նշել Սահարայո՞ւմ, ուխտերի մեջ: Ո՛չ, ինձ մոտ գալու են ընկերներս՝ իրենց կանանց հետ, բաժակ են բարձրացնելու: Ինձ համար կարեւոր չԷ, թե նրանք ինչ նվերներ կբերեն, ինձ համար գլխավորը մարդկանց վերաբերմունքն Է»,-ՏԱՍՍ-ին ասել Է Անտոնովը:

 

Նա նշել Է, որ հոբելյանը տոն Է եւ ապրած տարիների մասին հիշելու առիթ, 70 տարին մեծ ժամկետ Է, բայց դա վերջը չԷ: Երաժիշտը գոհ Է այն բանից, թե ինքն ինչպես Է անցել կյանքի ճանապարհի այդ մասը:

 

«Ես բավարարված եմ իմ արածից: Իմ աշխատանքը դրական եմ գնահատում: Երբեք չեմ նստել բազմոցին: Իհարկե, տարիքը՝ տարիք, բայց ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր նախընտրում են տանը նստել հեռուստացույցի առջեւ, տրվել գրքերին, հյութ կամ վիսկի խմել: Ես պետք Է գործով զբաղվեմ: Իմ ստեղծագործական գործունեությունը չի դադարել ու չի դադարի: Ես ունեմ շատ ծրագրեր, աշխատելու հսկայական ցանկություն»,-հավելել Է հոբելյարը: 


Երաժիշտն ասում Է, որ ինքը հանգստյան օր չունի, հոբբիների համար ժամանակ չկա, միշտ չափազանց շատ աշխատանք կա անելու: Այժմ նոր ալբոմ Է ձայնագրվում ստուդիայում, որում կընդգրկվի 12 երգ:

Անտոնովի հոբելյանական համերգը կկայանա ապրիլի 29-ին Լուժնիկիում: