Կամերային թատրոնի դերասանուհի 24-ամյա Էվա Խաչատրյանը հեռուստադիտողներին հայտնի է «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր» հեռուստասերիալներից: ESem.am-ըբլից հարցազրույց է ունեցել Թատերական ինստիտուտն ավարտած դերասանուհու հետ, ով հեռուստատեսու-թյունում է 2009 թվականից:
- Ո՞վ էիր դու մինչ հայտնի դառնալդ:
- Ես ես եմ բոլոր իրավիճակներում և դրություններում:
- Ո՞րն է եղել առաջին դերդ:
- Թատրոնում առաջին դերս եղել է Զորայր Խալաֆյանի «Սիրո տարբեր նվագներում» ներկայացման մեջ, մարմնավորել եմ Հայկանի կերպարը: Հեռուստասերիալում՝ «Եղբայրներ»-ում Ռիտայի դերը:
- Դու՝ քո դերերի մասին:
- Կարծում եմ՝ դերասանի դերերի մասին պետք է խոսի հանդիսատեսն ու հեռուստադիտողը, ես ոչինչ չեմ կարող ասել:
-Մարմնավորածդ դերերից ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ:
-Բոլոր դերերն էլ ինձ հեգեհարազատ են, ես դրանք սիրելով եմ կերտում:
-Ո՞րն է ոլորտում ունեցած առաջին լուրջ ձեռքբերումդ:
- Այն, որ աշխատում եմ շնչող ու կենդանի թատրոնում՝ Կամերայինում:
-Թատրոնի կամ կինոյի բնագավառում կա՞ մեկը, ում քո կուռքն ես համարում:
-Կուռքեր առհասարակ չունեմ:
- Ո՞ւմ հետ կցանկանայիր հանդես գալ նույն ներկայացման մեջ կամ ֆիլմում:
- Մորգան Ֆրեմանի:
- Ի՞նչն ես համարում քո հաջողության գրավականը:
- Իմ սերը դեպի աշխարհն ու երևույթները:
- Ի՞նչ է տվել քեզ հայտնիությունը:
- Միմիայն դրական էմոցիաներ:)
- Ո՞վ է քո հայտնի ընկերը:
- Հայտնի ընկերներ շատ ունեմ, չեմ ցանկանա որևէ մեկին առանձնացնել:
- Ի՞նչը կարող է հիասթափեցնել քեզ:
- Հանդիսատեսի, հեռուստադիտողի ու հանրության տգիտությունը:
- Ի՞նչը կարող է ստիպել քեզ հետ կանգնել սիրելի գործից:
- Ոչինչ:
- Եթե դերասան չլինեիր, ապա…
- Կարծում եմ՝ պարուհի կամ երգչուհի կդառնայի, եթե դրանք էլ չստացվեր՝ լեզվաբան:)
- Ի՞նչ երազանքներ, ցանկություններ ու նպատակներ ունես:
- Երազանքներս միայն իմ ու Աստծո հետ եմ կիսում:
- Կյանքում ամենակարևորը…
- Սերն է այն առավոտվա հանդեպ, երբ բացում ես աչքերդ ու տեսնում այն ամենը, ինչը շրջապատում է քեզ: Սերը ամեն ինչի նկատմամբ:
- Առաջիկայում ի՞նչ նորություններով կներկայանաս հանդիսատեսիդ:
- Առաջիկայում նոր ներկայացման պրեմերայով հանդես կգանք Կամերային թատրում, իսկ գարնանն արդեն ATV հեռուստաընկերության եթերում կլինի իմ մասնակցությամբ նոր հեռուստասերիալը:
Բլից հարցումը՝ Մերի Պողոսյանի