Համազգային հայ կրթական և մշակութային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով Երևանի Համազգային թատրոնի դերասանները հունվարի 30-ին մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Փետրվարի 3-ից 8-ը  Հյուսիսային Հոլիվուդի «Էլ Պորտալ» հայտնի թատրոնում թատերախումբը ներկայացավ խաղացանկային չորս՝ «Ամենալավ տունը» (մանկական), «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» ներկայացումներով:


«Մենք պարբերաբար համագործակցում ենք նրանց հետ: Որակական առումով բավական խիստ պահանջներ ունեն, սակայն մեզանից գոհ է մնում և՛ հանդիսատեսը, և՛ հրավիրող կողմը: Այնպես որ, կարծում եմ, սա շարունակական է, չէ՞ որ որակյալ աշխատանքը նորանոր առաջարկներ է ծնում»,- Life.Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց դերասան Կարապետ Բալյանը: 
 


Շարունակությունը` այստեղ: