BlogNews.am-ը գրում է.
1. Ժամանակի ընթացքում դու կհասկանաս, որ կյանքում քո յուրաքանչյուր հանդիպում իր նպատակն ունի։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կօգտագործեն, իսկ ոմանք էլ կսովորեցնեն քեզ։ Եվ որ ամենակարևորն է` կլինեն մարդիկ, որ քո մեջ լավագույնը կարթնացնեն։
2. Կողքիդ պահիր այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են քեզ, մոտիվացնում են, քաջալերում, բարձրացնում ու երջանկացնում։ Եթե գիտես այնպիսի մարդկանց, որ սրանցից և ոչ մեկը չեն անում, ուրեմն բաց թող նրանց։
3. Սերը կապ չունի ոչ սեռական հարաբերությունների, ոչ ճոխ ժամադրությունների և ոչ էլ ինքդ քեզ ցույց տալու մեջ։ Սերն այն մարդու հետ լինելն է, ով քեզ երջանկացնում է այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք դա չի անում։
4. Հաճախ մենք թերագնահատում ենք հպումների, ժպիտների, բարի խոսքերի, լսելու, անկեղծ հաճոյախոսությունների ու մտահոգության փոքրիկ քայլերի նշանակությունը, որոնցից յուրաքանչյուրը կյանքը գլխիվայր շրջելու կարողություն ունի։
5. Ամենագեղեցիկ բանը տեսնելն է, թե ինչպես է ժպտում նա, ում սիրում ես և որ ավելի գեղեցիկ է, երբ գիտես, որ դու ես այդ ժպիտի պատճառը։
6. Հարաբերություններդ մտածված ընտրիր։ Ավելի լավ է միայնակ լինել, քան վատ ընկերակցություն ունենալ։
7. Մենակ լինել չի նշանակում միայնակ լինել և միայնակ լինել չի նշանակում մենակ լինել։
Շարունակությունը` այստեղ: