Քեմբրիջի դքսուհի Քեյթը հատուկ տեսաուղերձով բրիտանացիներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց երեխաների հոգեբանական վիճակի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մենք պետք Է երիտասարդներին եւ նրանց ծնողներին օգնենք հասկանալու, որ օգնության խնդրանքը թուլության նշան չԷ: Երեխայի հոգեբանական վիճակը նույնքան կարեւոր է, որքան որ նրա ֆիզիկական առողջությունը, եւ նույնպիսի օգնություն Է պահանջում»,- ասել է Քեյթն ուղերձում, որը տեսագրվել է Մեծ Բրիտանիայում Երեխաների հոգեբանական առողջության առաջին շաբաթվա առթիվ, որն անցկացնում Է դքսուհու հովանավորած՝ Place2Be բարեգործական կազմակերպությունը:   

 

«Ոչ ոք չի ամաչում օգնություն խնդրել երեխայի համար, երբ նա կոտրում Է ձեռքը, եւ մենք պետք է նույն չափով պատրաստ լինենք օգնելու հուզական դժվարություններ ապրող երեխային: Մենք Ուիլյամի հետ անկեղծորեն հավատում ենք, որ վաղ միջամտությունը կարող է կանխել հետագայում մանկական խնդիրների վերաճումը ավելի լուրջ խնդիրների»,- նշել Է դքսուհին, որն սպասում է երկրորդ երեխային, ով պետք է լույս աշխարհ գա ապրիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: