Անվանի բրիտանացի դերասան, «Շերլոք» հեռուստասերիալում հայտնի խուզարկուին մարմնավորած Բենեդիկտ Քամբերբեթչն ամուսնանում է իր հարսնացու Սոֆի Հանթերի հետ Սուրբ Վալենտինի օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Հանթերը երեխայի է սպասում:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարսանեկան արարողությանը կմասնակցեն Քամբերբեթչի և Հանթերի բարեկամներն ու մտերիմ ընկերները: Արարողությունը կանցկացվի Ուայթ կղզում: Հյուրերի թվում է դերասանուհի Քիրա Նայթլին, ում հետ Քամբերբեթչը խաղացել է «Նմանակման խաղ» ֆիլմում: Sun-ի տեղեկություններով՝ հարսանիքի խաչեղբայրը կլինի դերասան Մարթին Ֆրիմենը՝ «Շերլոք» -ի բժիշկ Վաթսոնը:
Երկարատև մեղրամիս նորապսակները չեն ունենա. փետրվարի 22-ին Քամբերբեթչը պետք է մասնակցեցի Լոս Անջելեսում անցկացվող «Օսկար» մրցանակաբաշխությանը: Նա առաջադրվել է գլխավոր կինոմրցանակին՝ «Նմանակման խաղ» ֆիլմում անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դերը մարմնավորելու համար: