ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 13-ին հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը թատերարվեստի զարգացման գործում բարձր է գնահատել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմի դերը եւ ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում:

 

ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ` արվեստի բնագավառում ունեցած վաստակի եւ երկարամյա մասնագիտական գործունեության համար ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը եւ թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը: