Ամենածեր ավստրալացին՝ 109-ամյա Ալֆրեդ Դեյթը, իր ժամանակն անցկացնում է պինգվինների համար սվիտերներ գործելով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին, գործվածքները պետք է եկել Ֆիլիպ կղզում պինգվինների օգնության հիմնադրամին:

 

Դեյթի խոսքով՝ երբ ինքն անցյալ տարվա մարտին եկել է Նոր Հարավային Ուելսի Կենտրոնական ափին գտնվող ծերանոց, անմիջապես բուժքույրերին հարցրել Է, թե ինքը կարող է արդյոք ինչ-որ կերպ կիրառել իր ունակությունները: Այն ժամանակ նրանք ծերունուն առաջարկել են արձագանքել հիմնադրամի խնդրանքին եւ սկսել սվիտերներ գործել պինգվինների համար:    

 

Տղամարդը, որը գործել է սովորել 80 տարի առաջ, ակտիվորեն ձեռնամուխ է եղել աշխատանքի, արդյունքները հիմնադրամի ներկայացուցիչները համարել են շշմեցուցիչ: Աշխարհի տարբեր ծայրերից շահագրգիռ մարդկանց օգնությամբ հաջողվել է սվիտերներ գործել 32 հազար պինգվինների գաղութի համար, նշել է The Daily Mail-ը:

 

Հիմնադրամում ճշտել են, որ պինգվինների համար սվիտերները ոչ թե տուրք են նորաձեւությանը, այլ անհրաժեշտություն. այսպես նրանց կարելի է պաշտպանել նավթի տարածման հետեւանքներից, որոնք հանգեցնում են այն բանին, որ թռչունները սառչում են եւ չեն կարողանում որս անել: