Ֆրանսիական Histoire La Provence ամսագիրը մի ամբողջ համար նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, 136 էջից բաղկացած համարը ֆրանսիական կրպակներում կհայտնվի փետրվարի 13-ից:


«Հայերը Պրովանսում» խորագրով ամսագրի նոր համարում ներկայացվում է 1915-1920 թվականների ընթաց քում հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը և Պրովանսում հայ գաղթականների պատմությունն ու գործունեությունը: