Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում և YouTube-ի ալիքում նոր հոլովակ է հրապարակել. 

 

«Այս անիմացիան քույրս (Մելանյա Համասյան-խմբ.) է կատարել իմ՝ Mockroot ձայնասկավառակի ստեղծագործություններից մեկի՝ «Կարս 2»-ի համար»,- ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Համասյանը: 

 

Նկատենք, որ Համասյանի երևանյան հանդիսատեսն այս ստեղծագործությունը վայելելու հնարավորություն արդեն ունեցել է՝ 2014-ի հոկտեմբերի 28-ին կայացած համերգի ժամանակ: