Blognews.am-ը գրում է.
Մեզանից շատերն աշխատում են տարբեր գրասենյակային աշխատավայրերում, ու անկախ նրանից, թե ինչ պաշտոն ունեք Դուք, եթե Դուք գրասենյակային աշխատող եք, ով իր աշխատանքի բնույթով շատ է համակարգչով աշխատում, ապա ստիպված եք համակարգչի առջև նստել ողջ օրը։ Սա ոմանց մոտ երանելիություն է առաջացնում, սակայն վստահեցնում ենք, նման աշխատանքը շատ լուրջ ռիսկեր է պարունակում օրգանիզմի համար։
Օրինակ՝ բրիտանացի գիտնականները պարզել են, որ նստակյաց աշխատանք ունեցող մարդիկ միջինում 10 տարով ավելի շուտ են ծերանում, քան իրենց ավելի ակտիվ հասակակիցները, իսկ ամերիկացի գիտնականները պարզել են, որ նստակյաց աշխատանքը, համակարգչային խաղերը, ժամերով հեռուստացույցի առջև նստելը և պասիվություն ենթադրող այլ զբաղմունքները բերում են օրգանիզմի մետաբոլիմի այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքում սկսում է ավելորդ քաշ կուտակվել, վատ են սկսում աշխատել անոթները, տեսողությունը, աղեստամոքսային տրակտն ու այլ օրգանները։
Ի՞նչ սպառնալիքներ է պարունակում նման կենսակերպը ու ինչպե՞ս պայքարել դրանց դեմ։
Շարունակությունը` այստեղ: