Aroxj.am-ը գրում  է.


Իհարկե, մեզ բոլորիս սովորեցրել են օգնել միմյանց տարբեր իրավիճակներում, չթողնել ընկերոջը, հարևանին ու մտերիմին դժվարության մեջ և միշտ ձեռք մեկնել: Սակայն կան իրավիճակներ, դեպքեր ու տվյալ դեպքում պարագաներ, որոնցով կիսվել երբեք չի կարելի: 


Հիգիենիկ պարագաների այս վեցնյակը կազմվել է բազմաթիվ ուսումնասիրությունների հիման վրա: Հետազոտողները հաշվի են առել դրանց կիրառության ձևերը, տեղերը ու հնարավոր հիվանդությունների առաջացման վտանգները: Ահա այդ «անձեռնմխելի» վեցնյակը:


Ոչ հեղուկ օճառը

Առաջին հայացքից ոչ հեղուկ օճառի գործածումը ընկերոջ հետ բոլորովին «անմեղ գործ է», սակայն իրականությունը այդպիսին չէ: Հետազոտությունները ցույց են տվել, որ օճառի գործածումը բավականին «ինտիմ» գործընթաց է: Առաջին հերթին այն պատճառով, որ որքան էլ օճառը լինի ախտահանիչ, այնուամենայնիվ նրա վրա պահպանվում են միկրոբներ ու բակտերիաներ, որոնք կարող են փոխանցվել մյուս օգտագործողին կամ հակառակը:


2008-ին կատարված մի հետազոտություն պարզել է, որ օճառի համատեղ օգտագործման դեպքում  ստաֆիլակոկային ինֆեկցիայի փոխանցումը ապահովված է, իսկ այս ինֆեկցիան դիմակայում է հակաբիոտիկներին: 


Այնպես որ կամ միայնակ օգտագործեք օճառը կամ այն փոխարինեք հեղուկ օճառով:


Շարունակությունը` այստեղ: