ԱՄՆ-ում «ամենագեղեցիկ» հանցագործ Ջերեմի Միքսը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է The New York Daily News-ը:
31-ամյա տղամարդը ձերբակալվել է զենքի անօրինական պահման համար: Միքսը պարտավոր է նաև վերականգնողական կուրս անցնել, որի համար նախատեսված է 500 ժամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միքսի լուսանկարը, որը հրապարակվել է Ստոկտոն քաղաքի ոստիկանության ֆեյսբուքյան էջում, ավելի քան 96 հազար լայք էր հավաքել:
2014թ.-ին Միքսը աշխատանքի առաջարկ է ստացել մոդելային մի շարք գործակալություններից, ինչպես նաև ռեալիէի շոույին մասնակցելու համար: