Ճապոնիայի Huis Ten Bosch թեմատիկ պարկի ղեկավարությունը հայտարարել է հյուրանոցի մշակման մասին, որտեղ անձնակազմը ներկայացված կլինի բացառապես ռոբոտներով: Նախագիծն ստացել է Henn-na Hotel անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «Տարօրինակ հյուրանոց», հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին: Պարկի ներկայացուցիչները պլանավորում են այցելուների համար 72 սենյակ բացել 2015 թվականի հուլիսի 17-ին և նունքան էլ ՝ 2016 թվականին:
Գրանցման կանգնակի մոտ հյուրերին կդիմավորեն երեք մարդակերպ ակտրոիդներ: Նախագծի հեղինակները խոստանում են, որ նրանք կկարողանան ձևակերպել մուտքն ու ելքը և պատշաճ կերպով զրուցել կենվորների հետ: Հյուրերին համարներ է ուղեկցում չորս բարապաններից մեկը: Հավաքարար-ռոբոտների քանակի մասին չի հաղորդվում:
«Մենք կբացենք աշխարհում ամենաարդյունավետ հյուրանոցը»,- հայտարարել է Huis Ten Bosch-ի նախագահ Հիդեո Սավադան, որը հայտնել է 1000 համանման նախագծերի իրականացման պլանների մասին եւ հույս հայտնել, որ ռոբոտները կստանձնեն աշխատանքի մինչեւ 90 տոկոսը:
Բացի ռոբոտների առատությունից, Henn-na Hotel-ում պլանավորված են եւս մի քանի տեխնոլոգիական լուծումներ, որոնք հյուրանոցում մնալը դարձնում են ավելի էժան: Դռների՝ անձանց ճանաչող կողպեքները բացառում են բանալիների տպման և վերածրագրավորման անհրաժեշտությունը: Համարներում պլանավորվում են նվազագույն հարմարություններ, իսկ բոլոր պակաս բաները կարելի Է պատվիրել պլանշետով: Հյուրանոցի տանիքին կտեղակայեն արեւամարտկոցներ: Պլանավորվում է մի ամբողջ շարք Էներգախնայողական սարքերի տեղակայում:
Սովորական համարների արժեքը Նագասակիի պերֆեկտուրայի մյուս հյուրանոցների համարների գների համեմատությամբ իրոք մեծ չէ՝ 60-ից մինչեւ 153 ամերիկյան դոլար: Ըստ որում 153 դոլար է գնահատված երեք ննջարաններով համարը: