Այս օրերին Հայաստանում է գտնվում ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով իր նոր «Չեմ մոռանա» ստեղծագործությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Life.Panorama.am-ը հանդիպեց նրա հետ և զրուցեց ոչ միայն ստեղծագործական կյանքի, այլև ընտանիքի և Ֆրանսիայում ապրող հայի մասին: Կարևոր և հետաքրքիր մանրամասները՝ հարցազրույցում:


-Եսայիորքա՞ն ժամանակով եք Հայաստան եկել:


-10 օր մնալու եմ Հայաստանում, քանի որ Հայոց ցեղասպանության մասին երգ և տեսահոլովակ եմ պատրաստել: Այն կոչվում է «Չեմ մոռանա»: Կցանկանայի այս երգով ամբողջ Հայաստանում հանդես գալ, բայց չգիտեմ, հավանաբար չենք հասցնի:

 

-Եթե չեմ սխալվումերգի հեղինակը դուք եք:


-Այո, երաժշտությունը և բառերը ես եմ գրել, նաև ինքս գործիքավորել եմ: Երգն անգլերեն է, մի քիչ ֆրանսերեն և վերջում՝ հայերեն: Ցանկացել եմ տարբեր լեզուներով տեղ հասցնել ասելիքս: Տեսահոլովակը նկարել ենք ֆրանսիացի ընկերոջս հետ: Ես պրոդյուսեր եմ, երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ, երաժշտական տնօրեն…Իմ գործերն ինքս եմ ուզում անել, քանի որ գիտեմ, թե ինչ է պետք, ինչ եմ պահանջում:

 

Շարունակությունը` այստեղ: