Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմի երկրպագուները հատուկ բացված կայքի միջոցով դրամահավաքություն են կազմակերպել՝ արդյունքում հավաքելով ավելի քան 1 միլիոն ռուբլի, հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»: Ֆիլմի երկրպագուները կարող են հանգանակություն կատարել մինչեւ փետրվարի 5-ը, երբ ֆիլմը հասանելի կլինի վարձույթում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ անկախ պրոդյուսեր Վյաչեսլավ Սմիրնովը դրամահավաքություն է կազմակերպել ֆիլմի համար, քանի որ մինչև ռուսական պրեմիերայի օրը՝ «Լևիաթան» ֆիլմի կրկնօրինակը հայտնվել էր համացանցում, իսկ Սմիրնովը դեմ է հեղինակային իրավունքների խախտմանը:
Ֆիլմի հեղինակները, իրենց հերթին, հայտնել են, որ շնորհակալ են Սմիրնովին նման արարքի համար, իսկ հավաքված գումարը կտրամադրեն «Նվիրիր կյանք» հիմնադրամին։
«Լեվիաթան» ֆիլմը մեծ աղմուկ է հանել ՌԴ-ում: Այն ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որը երկրում առկա անարդարության եւ կոռուպցիայի զոհն է դառնում: ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի, հաղթել 5 անվանակարգերում «Ոսկե արծիվ» կինոփառատոնում եւ «Օսկար»-ի հավակնորդ է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: