Հունվարի 30-ին Փարիզում ավարտվել Է haute couture նորաձեւության շաբաթը, որի ընթացքում ամենահայտնի նորաձեւության տները ներկայացրել են 2015 թվականի գարուն-ամառ սեզոնի իրենց հավաքածուները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցուցադրություններին մասնակցել են Chanel, Christian Dior, Valentino, Jean-Paul Gaulthier եւ նորաձեւության այլ հայտնի տներ:
Փարիզի նորաձեւության շաբաթն ավարտում Է սեզոնը եւ համարվում Է ամենահեղինակավորը ֆեշն-ինդուստրիայում: Ներկայացված զգեստների արժեքը կարող Է հասնել մի քանի տասնյակ հազար եվրոյի:
Փարիզի նորաձեւության հարթակների ամենավառ կերպարները ներկայացված են ՏԱՍՍ-ի ֆոտոսրահում: