Կանադացի կատարող Ջասթին Բիբերը ներողություն Է խնդրել երկրպագուներից վերջին մեկուկես տարվա ընթացքում իր վարքագծի համար եւ պատմել Է շոու-բիզնեսում հասունանալու դժվարությունների մասին: Ինչպես նա հայտարարել Է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում, 20-ամյա երգիչը չի ցանկացել, որ իրեն փառամոլ եւ մեծամիտ համարեն: «Ես վախենում Էի այն կարծիքից, որն իմ մասին ստեղծվել Էր մարդկանց մեջ»,- ասել Է Բիբերը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների հեռուստատեսությունում թոք-շոուներից մեկին մասնակցելու իր որոշումը: Երգչի խոսքով՝ ինքն այն չԷ, ինչ իրեն ներկայացնում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շոու-բիզնեսում երիտասարդ կամ հասունացած լինելը շատ դժվար Է: Պարզապես հասունանալն Էլ բարդ Է»,- մեջբերում Է նրա խոսքը The Hollywood Reporter-ը:
Բիբերը խոստովանել Է, որ անցյալ տարի ինքը քիչ սխալներ չի գործել: «Ես ցանկանում եմ, որ մարդիկ իմանան, թե ես իրականում ինչպիսին եմ: Ես ցանկանում եմ լինել բարի, մեղմ եւ կիրթ, ինչպիսին ինձ դաստիարակել Է մայրս»,- հավելել Է երգիչը:
Անցյալ տարի Ջասթին Բիբերը հայտնվել Էր միանգամից մի քանի սկանդալների կենտրոնում: Հունվարին երգչին Մայամիում կալանավորել Էին հարբած վիճակում ավտոմոբիլ վարելու համար: Հուլիսին դատարանը նրան երկու տարվա պայմանական ազատազրկման Էր դատապարտել վանդալիզմի համար. Բիբերը ձվեր Էր նետել իր հարեւանի տան վրա: Բացի դրանից, նույն ամսին Բիբերը հոլիվուդցի դերասան Օռլանդո Բլումի հետ կռիվ Էր սարքել Իսպանիայի Իբիցա կղզու ռեստորանում: Նոյեմբերի կեսերին Արգենտինայի դատարանը հարցաքննության Էր կանչել փոփ-կատարողին: Նրանք մեղադրել Էին լուսանկարչին ծեծել ուն մասնակցելու մեջ: