Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Skydance ստուդիայի հետ բանակցություններ է վարում Անջելինա Ջոլիի «Աֆրիկա» նոր ֆիլմին իր հնարավոր մասնակցության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wrap հրատարակությունը:

 

Փիթը մտադիր է իր կնոջ կինոնկարում կատարել Ռիչարդ Լիկի՝ քենիացի քաղաքական գործչի եւ հնԷամարդաբանի դերը, որը հայտնի է նաև որպես որսագողության դեմ պայքարի մարտիկ: Իրական այս գործչի կենսագրությունը, որի 70-ամյակը լրացել է դեկտեմբերին, դարձել է ապագա ֆիլմի սյուժեի հիմքը: Կինոնկարի սցենարը գրել է Էրիկ Ռոթը («Ֆորեստ Համփ», «Բենջամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը»):

 

Կինոստուդիայի և Փիթի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվել են մեկնաբանել պարտավորագրի կնքման հնարավորությունը:

 

Եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, դա կլինի Ջոլիի և Փիթի արդեն երրորդ համատեղ աշխատանքը նկարահանման հարթակում: Ռեժիսորը նշել է, որ հետաքրքրվում է Աֆրիկայի թեմայով, քանի որ ամբողջ կյանքում կապ է զգում այդ մայրցամաքի և մշակույթի հետ:

 

2014 թվականին Ջոլին ավարտել Է ռեժիսորական աշխատանքը «Ծովի մոտ» ֆիլմի վրա, որի գլխավոր դերը կատարել Է նրա ամուսինը:

 

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ծանոթացել են «Միստր եւ միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում մարմնավորել են գլխավոր հերոսներին:

 

Անցած տարվա օգոստոսի 23-ին դերասանն ու դերասանուհին ամուսնացել են Ֆրանսիայում: