Life.panorama.am-ը գրում է.
Երևի չկա մեկը, ով անմիջապես չի առնչվել կամ չի լսել նման դեպքի մասին:
Առաջին պահին, երբ հեռախոսը կամ տեխնիկայի շարքին պատկանող մեկ այլ իր ընկնում է ջրի մեջ, հետևում է շոկը: Սովորաբար կարճ տևող շոկին հաջորդում են մի քանի «շտապ օգնության» միջոցառումներ, որոնք, սակայն, հաճախ նպաստում են տեխնիկայի անսարքությանը: Ի՞նչ պետք է անել, երբ հեռախոսը ջուրն է ընկնում:
Քայլ առաջին. հանեք հեռախոսը ջրից: Ձեր բնազդը չի դավաճանում: Հանեք հեռախոսը ջրից և անմիջապես չորացրեք ձեռքի տակ ընկած ինչ-որ բանով (շոր, անձեռոցիկ):
Քայլ երկրորդ. չմիացնեք այն: Հետաքրքրությունը` արդյո՞ք հեռախոսը դեռ աշխատում է, կարող է փչացնել ամեն ինչ: Եթե առանց չորանալուն սպասելու միացնեք հեռախոսը, այն հավետ կկորցնեք կարճ միացման արդյունքում: Եթե այն միացված վիճակում է ընկել ջուրը, շտապ անջատեք:
Շարունակությունը` այստեղ: