Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը կանցկացվի հունվարի 29-ին: Ծրագրում կհնչեն Ս. Ռախմանինովի «Վոկալիզ», Պագանինիի թեմաներով «Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար» (մենակատար՝ Անդրեյ Գուգնին), Պ. Չայկովսկու «Սիմֆոնիա» թիվ 4 ստեղծագործությունները: