Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն ունի «Filharmonik» անունով բջջային հավելված iOS և Android համակարգերի համար: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, հավելվածը հարմար միջոց է հետևելու նվագախմբի գործունեությանը: Այն հնարավորություն է տալիս ստանալու տեղեկատվություն ամենշաբաթյա համերգների, ամենամսյա լրատուների, պաստառների, մենակատարների, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի և այլնի մասին:


Հնարավոր է լսել երաժշտություն և դիտել տեսանյութեր, կարդալ նվագախմբի պատմությունը՝ հիմնադրման պահից՝ 1925-ից ի վեր: 


Շուտով հավելվածը կապահովի որոշ համերգների ուղիղ հեռարձակում, և հասանելի կդառնա նաև Հայկական սիմֆոնիկ երաժշտության ինտերնետային ռադիոն: