France 2 հեռուստաալիքը հունվարի 20-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ կցուցադրի:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հեռուստաալիքի պաշտոնական՝ france2.fr կայքը, «Ազնավուր» ֆիլմի հեղինակներն են Մարի Դյուքերը և Դամիեն Վերկամերը:

 

Հեռուստաալիքի կայքը նշում է, որ Ազնավուրի երգերը, ինչպես օրինակ «La Bohème»-ը, «Emmenez-moi»-ն և «Les Plaisirs démodés»-ը հայտնի են բոլորին և նրա ժառանգության մի մասն են կազմում, սակայն հերոսը՝ Ազնավուրը մնում է առեղծված: Ֆիլմը ներկայացնում է Ազնավուրի առաջին քայլերը և իր անցած ուղին: Ազնավուրը պատմում է իր մանկության, իր ընտանիքի դերի մասին և այն, թե ինչպես իր կյանքը նվիրեց երաժշտությանը և բեմին: Նշվում է, որ Ազնավուրն իր մեծ քթով և բամբ ձայնով բազմաթիվ քննադատությունների էր արժանացել: Բացի այդ, France 2-ը տեղեկացնում է, որ մի քանի օÖ € առաջ ցուցադրվել է Ազնավուրին նվիրված «Hier Encore» («Դեռ երեկ») շոուի տեսագրությունը, որին մասնակցել են մշակույթի անվանի գործիչներ:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչընախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում: