Հայտնի են դարձել ՀԲԸՄ «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին մրցանակին է արժանացել Հովիկ Սարդարյանը (21 տարեկան, Հայաստան), երկրորդ մրցանակը ստացել է Ֆան Գորդոն Դիք-լուն  (26 տարեկան, Հոնկոնգ) և երրորդ մրցանակը` Ռիչարդ Մելքոնյանը (24 տարեկան, Մեծ  Բրիտանիա):

 

Հովիկ Սարդարյանն արժանացել է ևս երկու մրցանակի` ՀԲԸՄ Կարնեգի Հոլ և  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մրցանակներին:  

 

Երեք մրցանակակիրների ստեղծագործությունները` գրված դուդուկի, թավջութակի, դաշնամուրի և մեցցո-սոպրանոյի համար, կներկայացվեն 2015թ.-ի մայիսի 11-ին Նյու Յորքում` մրցույթի գալա-հարգի և մրցանակաբշխության ժամանակ: 

 

Մրցույթին հայտեր են ներկայացվել տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Շվեյցարիայից, Բրազիլիայից և 14 այլ երկրներից: