Life.panorama.am-ը գրում է.
Կան մի քանի սխալներ, որ մարդիկ գործում են առօրյա կյանքում և հատկապես սիրելիի հետ վիճելիս: Չնայած շիկացած միջավայրին և բարկությանը, պետք է հիշել, որ վեճն անցնելու է, իսկ Դուք շարունակելու եք Ձեր կյանքն այդ մարդու կողքին: Ուստի ստորև ներկայացնում ենք մի քանի ՉԻ ԿԱՐԵԼԻ-ներ, որոնք զերծ կպահեն Ձեզ կոպիտ սխալներից:
1. Մի՛ խանդեք:
Մի՛ խանդեք, եթե նկատում եք, որևէ իգական սեռի ներկայացուցիչ հատուկ ուշադրություն է դարձնում Ձեր տղամարդուն: Դրա փոխարեն կարող եք նրա մասին որևէ դրական բան ասել Ձեր ամուսնու ներկայությամբ և դրանով չեզոքացնել ինտրիգը: Կամ փորձեք մերձենալ նրա հետ, ներս թողեք նրան ձեր կյանք: Այդ դեպքում նա կկորցնի իր զենքը և մշտապես կլինի ձեր ուշադրության կենտրոնում:
2. Մի՛ վիրավորեք:
Վիրավորելով կամ ստորացնելով Ձեր կողակցին, Դուք ոչ միայն ցավ եք պատճառում նրան, այլ վնասում եք ձեր հարաբերություններին: Մարդիկ հեռու են փախչում նրանցից, ով իրենց մասին վատն է մտածում: Հակառակը, փորձեք կերտել այն կերպարը, որին կուզեք որ համապատասխանի Ձեր տղամարդը և գովեք նրա ամեն արարք, հպարտացեք նրանով: Այդ դեպքում տղամարդը ջանք չի խնայի սահմանված կերպարին համապատասխանելու համար:
Շարունակությունը` այստեղ: