Հանրահայտ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն խիստ տխրել է Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ իր կատարած հիմնին ամերիկացիների տված արձագանքից։ Նա չի հերքում, որ երգել է ձայնագրության տակ, սակայն օգտագործել է բեք-թրեքը, հաղորդում է ShowbizSpy-ը։
NEWS.am STYLE -ն ավելի վաղ հայտնել էր, որ Բեյոնսեն հայտնվել էր աղմուկի կենտրոնում։ Բայնն այն է, որ Բարաք Օբամայի երդման երկրորդ արարողության ժամանակ երգչուհին ԱՄՆ հիմնը կատարել էր ձայնագրության տակ։
Ծովային հեծելազորի նվագախմբի ներկայացուցիչ՝ երգչուհուն նվագակցող մի կին լրագրողներին հայտարարել էր, որ Բեյոնսեն ելույթից առաջ վերջին պահին ձայնագրություն է նախապատրաստել եւ երդման արարողության ժամանակ իրականում միայն ձեւացրել է, թե երգում է։