Հումորիստ, հաղորդավար, սցենարիստ Արմեն Վարդանյանի համար նախորդ տարին առանձնացավ բուռն գործունեությամբ ու սպասելիքների իրականացմամբ: Ընկերոջ և գործընկերոջ՝ Արտյոմ Մարկոսյանի հետ ստեղծեցին «Երկու տարբերակ» լուրջ հումորային հեռուստածրագիրը: Սակայն, Արմենը չէր մոռացել բեմական գործունեության ու սցենարական շնորհի մասին:

 

«Հանդիսատեսի դատին հանձնեցինք «Քիթ-cut» ներկայացումը, որը հրաշալի ընդունվեց: Ես սցենարի համահեղինակ էի և պրոդյուսեր: Այնուհետև, հանձնեցինք նաև իմ հեղինակային «Գլամուրային չոբաններ» ներկայացումը, որի տոմսերը սպառվում են անմիջապես, ներկայացման օրն արդեն տոմս չենք ունենում: Ի դեպ, նշեմ, որ երկու ներկայացումների ռեժիսորն էլ Կարապետ Բալյանն է, երիտասարդ ու տաղանդավոր տղա»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սցենարիստը:

 

Շարունակությունը` այստեղ: