Esem.am-ը գրում է.


Երգիչ Հարութ Բալյանը նույնպես արձագանքեց մեր բլից հարցմանը. նրա պատասխանները շատ համեստ են, հստակ և զուսպ, ինչպիսին կարծես երգիչն է:

Իսկ թե ինչպիսին էր անցնող տարին նրա համար, պարզիր տոնական հարցումից:


 

 Տարվա ամենակարևոր պահը:

-Երևի թե այն, որ մեր ընտանիքը համալրվեց ևս մեկ անդամով` ծնվեց փոքր եղբորս բալիկը:

Ի՞նչն էր ինձ առանձնապես ոգեշնչում այս տարի։

-Առհասարակ ինձ միշտ ոգեշնչում է ապագա անելիքներս, այն ծրագրերը, որոնք պլանավորում եմ իրականացնել:

Տարվա ամենակարևոր նորությունը։

- Մեր օրերում իրադարձությունները այնքան արագ են զարգանում, որ չենք հասցնում բոլորը մտապահել, հիմա հատուկ մի բան չեմ կարող առանձնացնել:

 Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։

- Առաջնահերթ ծնողներս են ու եղբայրներս իրենց ընտանիքներով:

Ի՞նչն էր առավել բարդ ինձ համար։

- Բոլորիս կյանքում բարդություններ լինում են, ամենակարևորը դրանք անլուծելի չդառնան:

Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։

- Ցորենագույն՝ ինչպես հողի մշակն է վաղ գարնանից աշխատում և սպասում արդյունքի, այս տարի ինձ մոտ այդպես էր:

Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզենայի միշտ հիշել։

- Տարբեր առիթներով հաճելի մարդկանց հետ եմ ծանոթացել, որոնք մեր բնագավառում ունեն իրենց տեղը, նաև բազմաթիվ միջոցառումների եմ մասնակցել:

Ո՞ր բառն եմ ես առավել շատ օգտագործել այս տարի։

- Շնորհակալություն:

 

 

Այս տարին հրաշալի էրորովհետև...

- Որովհետև արդարացան սպասումներս...

Ի՞նչ ներքին խնդիր ես կարողացա հաջողությամբ լուծել։

- Խառնվածքով ամաչկոտ եմ, տարիների հետ դա չի անցնում: Կցանկանայի, բայց չեմ կարողանում հաղթահարել, այն ինձ համար ներքին խնդիր է մնում:

Ո՞ւմ եմ ես գրկել գիշերները։

- Դեռևս ամուսնացած չեմ , հետևաբար ոչ ոքի:

Ի՞նչ միջին աշխատավարձ ունեի այս տարի։

- Ինչպես ցանկացած արվեստագետ, ես նույնպես ստանում եմ հոնորար՝ կապված կատարված աշխատանքի հետ: Հստակ թիվ ասել չեմ կարող:

Ունեցե՞լ եմ այնպիսի զրույցորը գլխումս ամեն ինչ տակնուվրա է արել։

- Այդպիսի զրույց եղել է գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ:

Ի՞նչ նոր գործ ես նախաձեռնեցի 2014 թ.-ին։

- 2014 թ. նկարահանել եմ երեք տեսահոլովակ ու թողարկել Love Me ձայնասկավառակը:

Եթե ես մեկ օրով կարողանայի սուպերհերոս դառնալի՞նչ կանեի։

- Կանեի ամեն ինչ, որ խաղաղություն լիներ աշխարհում:

Ինչ եմ երազում:

- Ունենալ սիրով լի ընտանիք, որտեղ հարաբերությունները կառուցված կլինեն միայն փոխադարձ հարգանքի, զիջողականության ու ներողամտության հիմքերի վրա::

Ի՞նչն եմ համարում տարվա իմ ամենակարևոր ձեռքբերում։

- Նոր ձայնասկավառակը, որի համար աշխատել էի ողջ տարին:

Անցնող տարին մինչև այսօր՝ մեկ բառով։

- Աշխատատար:

Այս տարվան համապատասխանող միտքը։

- Նպատակներն իրականանում են, եթե դրանց համար ջանք ու եռանդ չես խնայում:

 Քանի՞ նոր ընկեր եմ ձեռք բերել այս տարի։

-Ծնոթներիս շրջանակը շատ մեծ է, բայց քչերին եմ ընկեր ընդունում: Նրանք այն մարդիկ են, որոնք շահամոլ չեն և դժվար պահերին չեն խուսափի կողքիս լինել:

 

 

Ո՞ւմ եմ օգնել այս տարի։

-Կյանքն ավելի իմաստալից է դառնում, եթե օգնում ես կարիքավորին: Միշտ պատրաստ եմ աջակցել, այս տարին էլ բացառություն չի եղել այդ հարցում:

Որտե՞ղ եմ եղել։

- Շրջագայել եմ մենահամերգներով՝ Եվրոպա և Կանադա:

Ի՞նչ գործեր եմ հետաձգել հաջորդ տարվա համար։

-Հետաձգվել է ԱՄՆ-ի DOLBY թատրոնում և Հայաստանում կայանալիք համերգները, որոնք կլինեն 2015 թ. –ին:

Ինչի՞ եմ ուզում հասնել նոր տարում։

Բնականաբար ավելի մեծ բարձունքների, որն իր հետ կբերի երկրպագուների ջերմ վերաբերմունքն ու գնահատականը:

 


Բլիցը` Անի Քոչարյանը