Այսօր ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է: 20-րդ դարի ամենահայտնի երգիչներից մեկն այսօր կդառնար 80 տարեկան: 


Փրեսլին ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին` Ամն-ի Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում։ 13 տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Թենեսի նահանգի կենտրոն Մեմֆիսքաղաք։  Էլվիսի թողարկած առաջին սինգլը` "Heartbreak Hotel"-ը դառնում է հիթային կատարում և համարվում է ռոքնռոլի գոհարներից մեկը։

 

1958-ին Էլվիս Փրեսլին անցնում է զինվորական ծառայության և ուղարկվում Գերմանիա։ 2 տարի անց նա  զորացրվում է բանակից և վերադառնում Միացյալ Նահանգներ։ 1967 թ.-ին Էլվիսն ամուսնանում է Պրիսցիլլա Փրեսլի հետ, ում հետ նա ծանոթացել էր Գերմանիայում։ Իրենց համատեղ կյանքում զույգն ունենում է 1 դուստր։ Վերջինս հետագայում ամուսնանում է փոփ արքաՄայքլ Ջեքսանի հետ։

 

1973 -ին զույգն ամուսնալուծվում է։ Այդ ժամանակներում Էլվիսն արդեն տրվել էր թմրադեղերին։ 1977-ին Էլվիսին հայտնաբերում են մահացած` իր բնակարանի լոգարանում։

 

Elvis Presley

Элвис Пресли в фильме "Да здравствует Лас-Вегас!"

Elvis Presley with songwriters Jerry Leiber (right) and Mike Stoller (left), looking over the sheet music for 'Jailhouse Rock' in 1957

Elvis Presley in the 1957 film Jailhouse Rock

Elvis Presley in 1955

Elvis Presley in 1956