Ճիշտ սնվելը կարևոր է յուրաքանչյուր տարիքում առողջ մնալու համար: Հատկապես երեխաները պետք է ուտեն ամենաօգտակարն ու ամենահամեղը: Այս կարծիքը տարածված է շատերի մոտ: Բայց ինչ է պետք անել, եթե առողջ սնվելու մասին ձեր պատկերացումները չեն համապատասխանում, այսպես ասած, առողջապահական նորմերին: Կարելի է արդյոք երեխաներին դարձնել բուսակեր դեռ փոքր հասակից, արդյոք ճիշտ է միս չուտելը և ինչու, ներկայացնում է Aroxj.am-ը:
Սպիտակուցների պակաս
Գոյություն ունեն անփոխարինելի սնուցիչներ, որոնք նույնիսկ դիետաների հետևելու ժամանակ չպետք է բացակայեն մեր սննդակարգից: Դրանցից շատերը մտնում են մսամթերքի բաղադրության մեջ: Այդ օգտակար նյութերի պակասն օրգանիզմում պետք է պարբերաբար լրացնել:
Սա հատկապես կարևոր է մանկահասակ երեխաների համար, քանի որ աճի և զարգացման գործում դրանց դերը մեծ է, այսինքն մսի օգտագործումը երեխաների համար ավելի կարևոր է, քան մեծահասակների: Դրանց պակասը կարելի է լրացնել՝ ուտելով միս, ձուկ, թռչնամիս: Երեխաների սննդակարգից մսամթերքը հանելու դեպքում թուլանում է նրանց դիմադրողականությունը, մկանները լավ չեն զարգանում:
Բուսակերները կարծում են, որ սպիտակուցների պակասը հնարավոր է լրացնել սննդակարգում օգտագործելով ընդեղեն, սոյա և կաթնամթերք: Այո, դա հնարավոր է, միայն թե մեծահասակների դեպքում, այլ ոչ թե երեխաների:
Շարունակությունը` այստեղ: