BlogNewz.am-ը գրում է.


6. Սիրեք Ձեր կնոջը

Олег РУКАВИЦЫН

Համաձայն եվրոպական վիճակագրության՝ ամանորյա արձակուրդներին կտրուկ ավելանում է ոչ միայն սուիցիդների քանակը, այլև ապահարզանների թիվը։ Մասնագետների կարծիքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ շատ մարդիկ պարզապես պատրաստ չեն այդքան ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Ժամանակակից մարդն օրվա մեծ մասն անց է կացնում աշխատավայրում, ընկերների հետ հանդիպումներում և այլ արտատնային պայմաններում, իսկ տուն գալիս է գրեթե միայն քնելու համար։ Այսինքն, ամուսինները կարող են իրենց կնոջն ակնդրել շատ քիչ ժամանակով։ Ու նրանք վաղուց արդեն սովորել են նման օրակագին, իսկ տոներին նա արդեն ստիպված է ավելի երկար մնալ կնոջ հետ ու նա էլ չի կարող պատսպարվել աշխատանքով ու այլ գործերով։

- Մարդը գիտակցում է, որ պարզապես մոռացել է իր երկրորդ կեսի հետ ժամանցի ձևը, – բացատրում է Վայները, – Ու երբ մարդիկ հայտնվում են իրար հետ՝ փակ միջավայրում, դա կարող է երկուսին էլ բազմաթիվ անախորժություններ պատճառել։ Այդ պատճառով, պետք է այս պահը հաշվի առնել ու նախապատրաստվել դրան։ Պետք չէ հույսը դնել ամուսնու վրա։ Հիշեք, որ ժամանակին Դուք ամուսնացել եք այդ կնոջ հետ, ուստի նա ինչ-որ առավելություններ է ունեցել, հետևաբար կարելի է շարունակել հարաբերություններ կառուցել։

Այն, ինչ ես եմ ասում, ամենևին էլ նորություն չէ։ Մարդիկ գիտեն դա, ու դա կրկնվում է ամեն տարի, ուստի կարելի է վաղօրոք մտածել դրա մասին. կարող եք ինչ-որ տեղ արձակուրդն անցկացնել միասին, համատեղ ուղևորություն իրականացնել կամ էլ ինչ-որ ավելի մատչելի թարմություն մտցնել Ձեր կենցաղի մեջ։

7. Մի քչփորեք Ձեզ

Ամանորյա տոներին մարդիկ միայնության մեջ շատ ժամանակ են անցկացնում, ինչը սրում է նրանց ներքին կոնֆլիկտները։

- Ահա թե ինչ է ստացվում. եթե տարվա ընթացքում մեր ներքին հոգեկան կոնֆլիկտները մենք թաքցնում էինք ամենօրյա թոհուբոհի հետևում, ապա ազատ ժամանակ մենք առերեսվում ենք դրանց հետ։ Կարիերան չի ստացվել, անձնական կյանքում անամպ չէ կամ էլ կոտրվել է, – ասում է Վայները, – Ակնհայտ են ասթենիայի ու սուիցիդալ տրամադրությունների նախանշաններ։ Ելքը միակն է, ու դրա մասին արդեն խոսացվել է. պետք է լինեն միջանձնային հարաբերություններ։

 

Շարունակությունը` այստեղ: