Այս ցուցակում ներառված բոլոր աստղերը չէ, որ կանխամտածված մարդասպանություն են գործել, սակայն կամա թե ակամա, նրանց գործողությունների հետևանքով մարդկային զոհեր են եղել։

1. Ռեբեկա Գեյհարթ

Photo credit: bigstock

Դերասանուհի Ռեբեկա Գեյհարթը հայտնի է «Բեվերլի Հիլզ, 90210»-ից և «Noxzema» քսուկի գովազդներից։ Այդ գովազդներում նկարահանվելուց հետո նա ստացավ «Նոքսզեմա աղջիկ» մականունը։ 2001 թ.-ին նա պատահաբար վրաերթի ենթարկեց մի իննամյա տղայի։ Ցավոք, երեխային փրկել չհաջողվեց, իսկ Ռեբեկան էլ դատապարտվեց մարդասպանության մեղադրանքով։

2. Մեթյու Բրոդերիք

10 Celebrities Who Have KILLED People Matthew Broderick

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Բրոդերիքը հանդիսատեսին հայտնի է «Գոձիլա», «Տեսուչ Գաջեթը», «Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելվում է», «Գտնել Ամանդային», «Ֆերիս Բյուլլերի ազատ օրը» կինոնկարներից։ Նա կրկնօրինակել է հայտնի «Առյուծ արքան» մուտլֆիլմի գլխավոր հերոսին՝ Սիմբային։ 1987 թ.-ին Բրոդերիքն ու իր սիրած աղջիկը՝ Ջենիֆեր Գրեյը, իրենց արձակուրդն էին անցկացնում Հյուսիսային Իռլանդիայում։ Նրանք մեքենայով երթևեկում էին, երբ հանկարծ Բրոդերիքի կարմիր BMW-ն հարվածեց մոտեցող շագանակագույն «Volvo»-ին։ Շագանակագույն մեքենայի երիտասարդ վարորդն ու նրա մայրը մահացան ավտովթարից։ Բրոդերիքը միայն ոտքը կոտրեց, իսկ Գրեյն առհասարակ ոչ մի վնասվածք չստացավ։

3. Մայքլ Ջեյմս

10 Celebrities Who Have KILLED People Michael Jace

«Վահանը» հեռուստասերիալից հայտնի դերասան Մայքլ Ջեյմսը 2014 թ. մայիսին ձերբակալվեց ու մեղավոր ճանաչվեց իր կնոջ՝ Էյփրիլ Ջեյմսի սպանության մեջ։ Մայքլն ինքն էր զանգահարել ոստիկանություն ու խոստովանել, որ կրակել է իր կնոջը։ Այնուամենայնիվ, հունիսին նա արդեն չէր ընդունում իր մեղքը։ Երբ Մայքլը սպանեց իր կնոջը, նրա երկու փոքր երեխաները տանն էին։

4. Բրենդի Նորվուդ

10 Celebrities Who Have KILLED People Brandy Norwood

Երգչուհի Բրենդի Նորվուդը (հայտնի Բրենդի բեմական անվամբ) 2006 թ.-ին ավտոմեքենայով ինչ-որ տեղ էր շտապում։ Նա չէր նկատել առջևից մոտեցող մեքենային և հարվածել էր դրան։ Ավտովթարի արդյունքում մեքենայի 28-ամյա վարորդը մահացավ։

5. Լաուրա Բուշ

Laura Bush

1963 թ.-ին նախկին առաջին տիկին Լաուրան ընդամենը 17 տարեկան էր։ Նա մեքենայով թատրոն էր ուղևորվում, երբ շրջանցեց «STOP» նշանը և վրաերթի ենթարկեց իր դասարանցուն՝ հայտնի մարմնամարզիկ Մայք Դուգլասին։