Life.panorama.am-ը գրում է.

 

Երգիչ Միհրան Ծառուկյանն այս օրերին զբաղված է ամանորյա նկարահանումներով: 2015 թվականին նա պատրաստվում է նոր երգով և տեսահոլովակով ներկայանալ երկրպագուներին. «Երգը լինելու է աշխույժ, ռիթմիկ: Չեմ բացի փակագծերը, թե ինչպես է երգը կոչվելու: Հունվար ամսին արդեն իսկ գաղտնիքները բացված կլինեն: Իսկ թե ո՞վ կնկարահանի տեսահոլովակը, դեռևս դժվարանում եմ ասել, քանի որ վերջնականապես չենք որոշել»:

 

Երգիչը պատրաստվում է տարին եզրափակել Մոսկվայում: «Ամանորին հրավեր ունեմ Մոսկվայի մի քանի ռեստորանային համալիրներից: Այնպես որ, նոր տարին այնտեղ կանցկացնեմ: Սկզբում հանգիստս կանցնի գործնական մթնոլորտում, այնուհետև՝ կանցնեմ հանգստյան ռիթմի»,-ասաց նա:

 

Շարունակությունը` այստեղ: