Aroxj.am-ը գրում է.


Ամեն տարի ձմռանը մարդկանց մոտ 35 տոկոսը հիվանդանում է գրիպով: Այս հիվանդությունը շատ տարածված է, հենց այդ պատճառով բոլորին թվում է՝ այն վտանգավոր չէ ու անվնաս է օրգանիզմի համար: Սակայն ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:


Գրիպը բացի այն, որ ունի տհաճ նշաններ, նաև հետագայում բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Մինչև այժմ գրիպի այսպես ասած էությունը չի բացահայտվել և դրա շուրջ անընդհատ լեգենդներ են շրջում: Ներկայացնում  են 5 բան, որ տարածված է գրիպի մասին, սակայն, ըստ մասնագետների, չի համապատասխանում իրականությանը:


Գրիպի պատճառը՝ պատվաստանյութն է

Սա գրիպի մասին լեգենդներից ամենատարածվածն է: Սակայն մասնագետները պնդում են, որ դա բացառվում է, պատվաստումից հնարավոր չէ գրիպով վարակվել: Մասնագետների պնդմամբ, գրիպի դեմ պատվաստանյութը պարունակում է գրիպի վիրուսի մահացած մասնիկներ, որոնք այլևս չեն կարող վարակիչ լինել:  Այս լեգենդի տարածման պատճառը, ըստ մասնագետների, այն է, որ գրիպի պատվաստանյութի ներարկումից հետո պահանջվում է 2 շաբաթ, որպեսզի օրգանիզմը սկսի հակամարմիններ արտադրել և եթե մարդը հիվանդանում է գրիպով այդ երկու շաբաթների ընթացքում՝ դա կապված չէ պատվաստնայութի հետ:


Շարունակությունը` այստեղ: