BlogNewz.am-ը գրում է.


Ասում են, որ մեկ լուսանկարն ավելի շատ բան կարող է պատմել, քան հազարավոր բառերը։ Ինչ վերաբերում է այս լուսանկարներին, կարող ենք վստահորեն պնդել, որ դրանք իսկապես անհամեմատ ավելի շատ բան կարող են պատմել։ Այս լուսանկարների հետ կապված պատմությունները խավարով շղարշված գաղտնիքներ են։ Դրանցից մի մասից արյունդ պարզապես սառչում է երակներում։ Այս լուսանկարներից շատերն արվել են ինչ-որ շատ ողբերգական կամ սարսափազդու իրադարձությունից առաջ։ Երբ իմանաս այն, ինչի մասին չէին էլ կռահում այս լուսանկարներում պատկերված մարդիկ, մարմնովդ սարսուռ կանցնի։

Ջոն Լենոն և Մարկ Դևիդ Չեպմեն


Սա Ջոն Լենոնի վերջին ամենահայտնի լուսանկարներից է, որը նկարվել է նրա ողբերգական մահից հաշված վայրկյաններ առաջ։ Լուսանկարում նա ստորագրություն է տալիս իր հավատարիմ երկրպագուներից մեկին։ Այդ ժամանակ Լենոնը հազիվ թե գլխի ընկներ, որ դա Մարկ Դևիդ Չեպմենն է՝ այն մարդը, ով սպանելու էր իրեն։  

19-րդ դարի ընտանեկան լուսանկար


Այս դարաշրջանի բազում լուսանկարներ լղոզված են ստացվել։ Լուսանկարահանման գործընթացը սովորաբար երկար ժամանակ էր խլում։ Որպեսզի լուսանկարը պարզ ստացվեր, մարդիկ պետք է մի պահ քարանային ու չշարժվեն։ Ինչպես տեսնում եք, կենտրոնում գտնվող աղջիկը պարզ է դուրս եկել։ Պատճառն այն է, որ նա մահացած է։ Պարզվում է, որ Վիկտորյան ժամանակաշրջանում գոյություն ուներ մարդկանց նրանց մահից հետո լուսանկարելու սարսափելի սովորությունը։ 


Շարունակությունը` այստեղ: