Aroxj.am-ը գրում է.


Բարձր զարկերակային ճնշում ունեցողներին հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել աղի գործածումը սննդամթերքում: Մինչդեռ մի շարք մասնագետներ պնդում են, որ աղի գործածումը օրը 3-6 գրամ չի կարող անդրադառնալ մարդու առողջական վիճակի վրա՝ առավելևս չի կարող բարձրացնել զարկերակային ճնշումը: Ավելին, այն մասնագետները, որոնք այս դիրքորոշումն ունեն, նշում են, որը օրը 3 գրամից պակաս աղ օգտագործելը կարող է առողջական խնդիրներ առաջացնել օրգանիզմում:


Այդ մասնագետները, միաժամանակ նշում են, որ զարկերակային ճնշման վրա բացասական ազդեցություն ունի ոչ թե աղը, այլ շաքարը, որի գործածումն էլ բարձրացնում է ճնշումը: Նրանք խորհուրդ են տալիս քիչ օգտագործել ֆրուկտոզայով հարուստ սնունդ: Ֆրուկտոզան շատ է գործածվում սննդամթերքի արտադրության մեջ: Մեծ քանակությամբ ֆրուկտոզա են պարունակում բոլոր տեսակի գազավորված ըմպելիքները:

 

Շարունակությունը` այստեղ: