Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է  «Կյանքի կարուսել» նախագծից, «Ամնեզիա» հեռուստասերիալից: Երիտասարդ, կայացած դերասան, երկու զավակների հայր, սիրող ամուսին, ով ժամանակ չի վատնում հեռախոսով երկար զրուցելով և ժամանակակից տեխնիկան գերագնահատելով:

-Դուք հիմա աշխատում եք և՛ թատրոնումև՛ սերիալումԴժվար չէ՞Չէ՞ որ կերպարի մեջ մտնելու համար օրեր են անհրաժեշտ լինում:

-Ինչ վերաբերում է թատրոնին՝ այնտեղ պետք է օրերով, ամիսներով փորձ անես, որպեսզի կարողանաս ճիշտ և անթերի կերտել կերպարն ու լիարժեք խաղալ: Փորձերի ընթացքում դու արդեն հմտանում ես, կերպարը քոնն է դառնում, հարազատանում և երբ գալիս է ներկայացումը հանդիսատեսին հանձնելու պահը, դու միանգամից հայտնվում ես կերպարիդ մեջ: Դերասանը պետք է ունակ լինի մեկ ակնթարթում, առանց դժվարանալու հայտնվել կերպարում, և նորից մեկ ակնթարթում՝ դուրս գալ կերպարից: Սերիալներ դեպքում այլ է. դու արդեն գիտես քո հերոսի մոտավոր գիծը և գիտես՝ ինչպես պետք է ներկայանալ:

 

Շարունակությունը` այստեղ: