Երեկ դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն զարդարել են ամանորյա Եղևնին ու նրանց տանն արդեն տոնական տրամադրություն է: ESem.am-ի հետ զրույցում Մանոն ասաց, որ ամեն տարի դեկտեմբերի 1-ին են զարդարում տոնածառը, այս տարի աշխատանքի բերումով մի փոքր ուշ են անցել գործի, բայց պահպանել են իրենց ընտանիքին բնորոշ մյուս ավանդույթները:

 

 

«Մենք անպայման ընտանիքով ենք զարդարում տոնածառը: Այդ օրը մեզ են միանում նաև ծնողներս,- հայտնեց Մանոն ու հավելեց, որ երեխաները մեծ ոգևորությամբ են  զարդարում տոնածառը: -Թեև նրանք սխալ են կախում խաղալիքերը ու իրենցից հետո փոփոխության կարիք է լինում, թույլ ենք տալիս, որ իրենք էլ զարդարեն և ուրախանան դրանից»: Մանոյի խոսքով՝ այդ օրն իրենց տանը տոնական տրամադրություն է լինում, իսկ տոնածառի լույսերը վառ են թողնում:

 

3 ամյա Յանան և 4,5 տարեկան Էվան արդեն հասցրել են մայրիկի հետ նամակ գրել Ձմեռ պապիկին ու ամեն օր հարցնում են՝ արդյոք մայրիկն ուղարկել է իրենց նամակը: Էվան արքայադստեր շորիկ է ուզել Ձմեռ պապիկից, իսկ Յանան՝ Վիկա Մարտիրոսյանի դստեր փայուն շորիկից, որը նա հագել է իր տեսահոլովակում:) «Երկար ժամանակ հարցնում էի, թե ինչու է հենց դա ուզում, բայց հասկացա, որ շատ հաստատակամ է: 1 ամիս պնդեց, որ հենց այդ նվերն է ուզում»,- ասաց Մանոն՝ հավելելով, որ հայրիկն անպայման կիրականացնեի բալիկների ցանկությունը:

 

Ինչ վերաբերում է Ամանորյա միջոցառմանը՝ Մանոն հայտնեց, որ այս տարի չեն պատրաստվում շքեղ նշել տոնը: «Քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, Սարգիսը դեմ է, որ մեծ տոն կազմակերպենք: Դեռ չգիտեմ՝ ինչ ենք անելու, սպասում եմ հրամանի:)»,- ասաց դերասանուհին: նա նշեց,  որ մեծ հաճույքով ընտանիքի հետ կզբոսնի քաղաքով, կգնա թատրոն, քաղաքից դուրս՝ սահնակ քշելու. տարբերակները շատ են, կարևոր նախապայմանը՝ ընտանիքի հետ լինելը:

 

Ինչ վերաբերում է ուղիղ կեսգիշերին՝ Սարգիսն այս տարի ևս աշխատելու է: «Նախորդ տարի ես Սարգսի հետ էի, քանի որ երեխաները փոքր էին ու չէին հասկանում այդ պահը, քնած էին լինում, սակայն այս տարի արդեն մեծ են, ու ես անպայման նրանց հետ կդիմավորեմ Նոր տարին: Սարգիսը մեզ կմիանա ավելի ուշ»,- հայտնեց երիտասարդ մայրիկը:


ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան