Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 12-ին կբացվի «20-րդ դարի 50-60թթ. հայկական գրաֆիկա. Նվիրատվություն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսն ընդգրկում է նկարիչ Ներսես Մելիքյանի մասնավոր հավաքածուից, 6 անվանի հաÕ µ հեղինակների՝ 53 գրաֆիկական աշխատանքներ, այդ թվում՝ ջրաներկով, գուաշով, ածուխով, ֆլոմաստերով, մատիտով, տեմպերայով արված թերթեր, տպագրական գրաֆիկայի արժեքավոր նմուշներ` լինոփորագրություն, օֆորտ:
Ներկայացված նյութն ունի տեսակային և ժանրասյուժետային բավական լայն ընդգրկում` ճամփորդական ճեպանկար, ժողովրդական ու պատմական մոտիվներ, գրքային նկարազարդում-ձևավորում և այլն: Ցուցադրության առանցքն են կազմում Մհեր Աբեղյանի, Արամ Զաքարյանի, Վլադիմիր Այվազյանի, Գրիգոր Աղասյանի, Անժելա Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի գրաֆիկական թերթերը: Աշխատանքների մեծ մասը կցուցադրվի առաջին անգամ: