ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը դեկտեմբերի 8-24-ը շարունակում է իրականացնել հանրապետության շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների համար կազմակերպված` «Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» ծրագիրը:


Վարպետության դասընթացներն անցկացնում են Մոսկվայի անվանի արվեստագետներ` ՌԴ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կլարնետահար Ռաֆայել Բաղդասարյանը և անվանի ալտահար, միջազգային փառատոների և մրցույթների դափնեկիր Մաքսիմ Նովիկովը:


«Հրավիրյալ երաժիշտ-մանկավարժների «Վարպետության դասընթացներ» նախագծի դերն ու նշանակությունը կարևոր են մշակութային կրթության գործընթացում՝ թե՛ սաների և թե՛ նրանց ուսուցիչների համար. դասավանդման նոր մոտեցումների կիրառման, մասնագիտական գիտելիքների ու փորձի փոխանակման, տեղում մեթոդական ու գործնական օգնություն ցուցաբերելու, պատանիների շրջանում երաժշտակատարողական հետաքրքրության խթանման համատեքստում: