Իտալիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր թանգարաններից մեկում՝ Արդի արվեստի ազգային պատկերասրահում, որ գտնվում Է Վիլլա Բորգեզե զբոսայգու մոտ, օրը ցերեկով հափշտակել են «Հիվանդ տղան» բրոնզե գլխիկը՝ Մեդարդո Ռոսոյի քանդակագործական աշխատանքը: Այն գնահատում Էին մոտավորապես կես միլիոն եվրո (այս գումարով Է ապահովագրված քանդակը), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

 

Կոմպոզիցիան անցյալ ամսին այնտեղ բացված «Ավանգարդի հետքերով» խոշոր ցուցահանդեսի զարդն էր: Ռոսոյի գործը գտնվում էր թանգարանի թիվ 48 սրահում, որը, ինչպես և բոլոր ցուցահանդեսային հարկաբաժինները, սարքավորված է ձայնային տագնապի ազդանշանով և տեսահսկման խցիկներով: Սակայն անհայտ չարագործները կարողացել են խաբել սարքերին եւ պահակախմբի զգոնությունը: Սկսվել է հետաքննություն, գործը վարում են կարաբիներների՝ մայրաքաղաքի կորպուսի մշակութային սեփականության պահպանության բաժնի փորձագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: