Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի համերգները միշտ էլ տոն են երաժշտասերների համար: Այդպիսի տոներից մեկը երեկ էր. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Դի Ջի Կոնտակտի և «32 թատրոնի» նախաձեռնությամբ երկար դադարից հետո կրկին ելույթ ունեցավ «Գարի Քյոսայան ջազ կվարտետը»: Համերգի հասույթը կտրամադրվի Հայաստանի այն դպրոցներին, որտեղ ֆրանսերեն են դասավանդում:
Թեև հանդիսատեսը մի փոքր սրտնեղեց, որ համերգը տևեց ընդամենը մեկ ժամ, դրական լիցքերի պակաս, իհարկե, չկար:) Համերգից հետո ESem.am-ի հետ զրույցում Գարի Քյոսայանն ասաց, որ համերգներն իր համար մեծ տոն են:
«Հայ հանդիսատեսն աշխարհի ամենալավ հանդիսատեսն է, որովհետև շատ ճաշակով ու պահանջկոտ է: Ես երջանիկ եմ, որ ապրում եմ Հայաստանում և այսպիսի հանդիսատես ունեմ»,- շեշտեց նա:
Անվանի ջազմենի լսարանում սերնդափոխություն կա. նրան երկրպագում են ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, այլև նոր սերնդի ե:րաժշտասերները Անդրադառնալով իր հանիսատեսի սերնդափոխությանը՝ Գարի Քյոսայանը նշեց, որ Հայաստանում ջազ շատ են սիրում թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները, ինչի համար ինքն ուրախ է:
Կոմպոզիտորը հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսում է մեծ համերգ ունենալ, մինչ այդ աշխատում է նոր ձայնասկավառակի վրա, որը կթողարկվի հաջորդ տարի:
Համերգը վայելեց Ամալյա Հովհաննիսյանը