ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 5-ին այցելեց Վահրամաբերդի մշակույթի տուն, հանդիպեց մշակույթի տան աշխատակիցների հետ, ծանոթացավ մշակույթի տանը գործող երաժշտական դպրոցի և համայնքային գրադարանի աշխատանքների հետ: Նախարարը կառույցներին նվիրեց մանկական ու երաժշտական գրականություն: 

 

Մշակույթի տան նախասրահում, նախարարը հանդիպեց Մինաս Ամետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնող մասնագետների հետ: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են ինչպես  տեղի մասնագետների, այնպես էլ իտալացի ռեստավրատորների կողմից: Աշխատանքերն իրականացվել  են ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով՝ «Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամ»-ի կողմից: Ի դեպ, սա միակ որմնանկարն էր, որ վերականգնվել  է տեղում՝ առանց տեղափոխման: Վնասված բավական մեծ հատվածը վերկանագնել հաջողվել է որմնանկարի պահպանված լուսանկարներով՝ պահպանելով բնօրինակի գունային երանգները: 

 

Մինաս Ավետիսյանի 1973 թվականի՝ «Հայաստան» որմնանակարը, 1988 թվականի երկրաշարժից հետո ավելի քան 20 տարի գտնվել է բաց երկնքի տակ՝  պատնեշի մեջ: Այն ոչնչացումից փրկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ և պետական միջոցներով, Վահրամաբերդում, 2012 թվականին, կառուցվեց մշակույթի տունը՝ որմնանկարը թողնելով կառույցի ներսում: Սակայն, շինարարական աշխատանքների ժամանակ, շինարարը մեծ վնաս էր  հասցրել որմնանակարին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնագետնեը նախարարին ներկայացրեցին այն աշխատանքերը, որոնք իրականացվել են այս ընթացքում. արդյունքում` արդեն վերականգնված է  ՀՀ Շիրակի մարզի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, Մինասի ամենահայտնի գործերից մեկը՝ «Հայաստան» որմնանակարը: Այս պահին մնացել է միայն լուծել որմնանակարը երիզող շրջանակի տեղարդման, ինչպես նաև որմնանակարի հետագա պահպանման համար մշակույթի տան ջեռուցման խնդիրները: Այս խնդրով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու Հ Հ  մշակույթի նախարարին դիմեց համայնքի ղեկավար Աղման Մարտիրոսյանը: Շիրակի մարզպետը խոստացավ աջակցել:

 

Արմենուհի Մխոյան