Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամները, Ֆելիպե VI թագավորի նոր կարգադրության համաձայն՝ չեն կարողանա թանկ նվերներ ստանալ և օգտվել անվճար ծառայություններից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է արտոնյալ վարկերին կամ ինքնաթիռների անվճար տոմսերին, ինչպես նաև բոլոր այն նվերների ն, որոնք արժեքով «գերազանցում են սովորական, սոցիալական կամ բարեգործական նվերները», ճշտել է El Pais թերթը:  

 

Այսպիսով, Իսպանիայի ներկայիս թագավորը երբեք չի կարողանա ստանալ այնպիսի նվերներ, ինչպես նրա հայրը՝ Խուան Կառլոսը. «Ֆորտունա» զբոսանավ (10 միլիոն եվրո արժողությամբ)   կամ երկու «Ֆեռարիներ», որոնք 2011 թվականին նրան է նվիրել Արաբական Ամիրայությունների վաչապետը: 

 

Թագավորական ընտանիքի համար նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2015 թվականի հունվարի 1-ից: Դրանք կվերաբերեն միայն Խուան Կառլոսին, նրա տիկնոջը՝ դոնյա Սոֆյային, թագավոր Ֆելիպեին, ներկայիս միապետի տիկնոջը՝ Լետիսիային, և նրանց դուստրերին՝ գահառանգ արքայադուստր Լեոնորին և նրա կրտսեր քրոջը՝ արքայադուստր Սոֆյային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: