BlogNewz.am-ը գրում է.
♦ Բաց թող բարկությունդ։ Երբեք հիմարություն մի արա, որի արդյունքը կարող է հավերժ մնալ, միայն նրա համար, որ դու ժամանակավոր անտրամադիր ես։
♦ Բաց թող հիշաչար մտքերն ու զգացմունքները։ Կյանքը չափազանց կարճ է դառնությունների վրա ծախսելու և սխալների ու բացասականի վրա կենտրոնանալու համար։ Եթե քո կյանքում կա մեկը, ով արժանի է մեկ այլ հնարավորության, տուր նրան։ Եթե դու ներողություն խնդրելու կարիք ունես, արա դա։ Պատմությանդ ուրախ նոր սկիզբ դիր։
♦ Բաց թող այն միտքը, որ բոլորի մոտ ամեն ինչ ավելի լավ է, քան քեզ մոտ։ Եթե խոտն ավելի կանաչ է թվում մյուս կողմում, դադարիր այն կողմ նայել, դադարիր համեմատել, դադարիր բողոքել ու սկսիր ջրել այն խոտը, որի վրա կանգնած ես։
♦ Բաց թող անցյալի հին գաղափարները։ Աճն ու զարգացումը, փոփոխությունը ցավոտ է։ Բայց ոչինչ այնքան ցավ չի պատճառում, որքան խորտակված մնալն այն տեղում, որը քոնը չէ։
♦ Բաց թող երեկվա ողբերգություները։ Դու այն չես, ինչ պատահել է քեզ, դու այն ես, ինչ դու ընտրում ես լինել այս պահին։ Վայր գցիր այն անօգուտ բեռը, որ ուսերիդ է, խորը շունչ քաշիր ու նորից սկսիր։ Դու կհասկանաս, որ ճիշտ ճանապարհն ես ընտրել, երբ այլևս հետ չնայես ու ցանկություն ունենաս հաջորդ քայլն անել։
Շարունակությունը` այստեղ: