Life.panorama.am-ը գրում է.
Առողջ մաշկ ունենալու հավար բավարար չէ միայն թանկարժեք կոսմետիկ քսուքներ օգտագործելը, կամ էլ սպա սրահներ այցելելը: Մարդու մաշկն իր իսկ օգտագործած սննդի հայելին է: Վերջինս անմիջապես մատնում է մարդու կողմից օգտագործված սննդի ոչ առողջարար լինելու մասին:
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք պետք է ամեն օր ուտել առողջ և մաքուր մաշկ ունենալու համար: Դրանք են՝
Կարմիր պղպեղ. մեկ կարմիր պղպեղն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ C վիտամինի օրական պաշարի 100 տոկոսը, ինչպես նաև սննդային մանրաթելեր, B6 վիտամին և կարոտենոիդներ, որը պաշտպանում է մաշկը կնճիռների առաջացումից և նպաստում արյան շրջանառության լավացմանը:
Սև շոկոլադ. այն հարուստ է հակաօքսիդանտներով, ճարպային թթուներով և ֆլավանոլով, որոնք պաշտպանում են մաշկն արևի վնասակար ազդեցությունից, այն նաև նպաստում է արյան շրջանառության լավացմանը:
Շարունակությունը` այստեղ: